ՀՐԱՏԱՊ. ՌԴ ՊՆ-ն հայտնում է

Մարտակերտի շրջանի Յարըմջա բնակավայրի շրջանում արձանագրվել է Ադրբեջանի կողմից շփման գծի հաստատված խախտում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջոցներ է ձեռնարկում միջադեպի կարգավորման ուղղությամբ»:

Բացի այդ՝ նշվում է նաև, որ ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Ապահովված է Լաչինի միջանցքով Ադրբեջանի զինված ուժերի չորս շարասյուների ուղեկցումը` երկուսը հյուսիսային և երկուսը հարավային ուղղություններով: Պարեկություն է արվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:

Հաղորդվում է նաև, որ խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորների խմբերով շարունակվում են ականներից և չպայթած զինամթերքից տեղանքի ստուգումն ու մաքրումը: Օրվա ընթացքում մաքրվել է 1 հա տարածք։

Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Яндекс.Метрика