Մեր բարեկամներից մեկը ասեց` ինչիդա պետք ուսումը, ճիշտը ամուսնանալն ա ուսումը ստից բանա.տատիս, որ 80- անց կինա, գիտե՞ք ինչ պատասխանեց իմ փոխարեն, որ էտ կինը ուղղակի աչքերը լցրեց

Ուսանող եմ ու շուտով կավարտեմ համալսարանս։ որոշել եմ ուսումս շարունակեմ մագիստրատուրայում ու ամեն բան  անում եմ դրա համար։ Իմ համար ուսումը շատ կարևոր ա, ու ես անպայման ուզում եմ ուսմանս միջոցով իմ նպատակներին հասնեմ։ Էն օրը բարեկամներից մեկը մեր տանն էր, որ իմացավ ուզում եմ ուսումս շարունակեմ ասեց՝ այ աղջիկ ջան, ինչիդա պետք, հենա 4 տարի սովորեցիր, ինչդա ավելացել։ Հիմիկվանից մտածու ամուսնության մասին, ոչ թե ուսման։ Ուսումը երկրորդական ա, այ ամուսնության տարիքը բաց թողեցիր, էլ տերը չես, չես էլ զգա տարիները ոնց են անցնում ու մենակ ես մնում։

 Հետն էլ գլուխ էր գովում, որ իրա աղջիկները դպրոցն ավարտելուց հետո ամուսնացել են ուսում էլ չեն ստացել, բայց հիմա համ երեխեք ունեն, համ էլ ամուսիններն ըստ պահանջի պահում են։ Տատիս, որ 80 անց կինա արդեն, ու իր ապրած ժամանակներում ուսում նորմալ չի էլ ստացել, նենց բան ասեց, որ էս կինը աչքերը լցրեց։

Ասեց Ասպրամ ջան, մեր ժամանակ, հազարից մեկն էր ուսում ստանում, քո ասածի պես ամուսնացնում էին միանգամից ու դնում հոգսի տակ։ Ընտրության հնարավորություն չունեինք։ Ես հիշում մեմ, որ ամուսնացրին ինձ, ես թաքուն էի գիրք կարդում, ու էտ գրքերն ինձ էնքան էին կրթում, որ ես նեղվում էի, որ հոգսի տակ եմ, բայց կարայի ավելի լավ երիտասարդություն ունենայի։ Սկեսուրս չէր թողում ուսամն մասին բառ խոսա, գիրք կարդալն էլ չէր թողում։ Իսկ հիմա աղջիկները կրթվում են ու պելացի են, հետո որ ամուսնանում են, գիտեն իրենց իրավունքները, գիտեն, ոնց պաշտպանեն իրենց, անձնական տարածք ունեն, անձնական կյանք, հարգում են իրենց, իսկ մեր կյանքն ինչա եղել։ Նենց, որ աղջկա կյանքում ուսումը մեծ տեղ ունի ու մի օր էտ բացը մեկա զգացվելու ա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Яндекс.Метрика