Էս հարսս ձևերի մեջ ա հա: Իրան դրել ա տենց մոդայից հասկացողի տեղ, իմ հագածին ու արածին էլ անուն ա կպցնում:

Էն օրը հարսանիքի էինք հրավիրված, նստեցինք ավտո, որ գնանք, հարսս ֆռաց, մի հատ ֆշշցնելով նայեց, հետո էլ ասեց՝ էտ էրկու ցեպդ կարայիր իրար հետ չքցեիր, անցել են էտ ժամանակները:
Իհարկե վատ զգացի ինձ, բայց ես էլ ֆռացի, ասեցի՝ էտ մոդաներիցդ կգնաս ընկերուհիներիդ մոտ կխոսաս, մի հատ քեզ կողքից նայի, նոր քննադատի դիմացինին: Ինձ քո կարծիքը ընդհանրապես չի հետաքրքրում: