Հարսանիքի օրը կինս ու չամուսնացած ախպերս առանձնացել, քչփչում էին․ Մեծ կռիվ սարքեցի, հարսանիքս հարամ արեցի, բայց որ ասեցին՝ ինչ էին խոսում, ամոթից գետինը մտա․ Հազար անգամ կներեք

Հազար անգամ կներեք։ Չեմ պատկերացնում՝ վերջին անգամ երբ եմ էսքան կարճամիտ եղել, բայց դե մարդ ենք, երևի լարվածությունից բոլորի հետ էլ նման վիճակներ հնարավոր է՝ պատահեն։ Հիմա ամեն բան որ սկզբից պատմեմ, արդեն կհասկանաք, թե ինչ հերոսություն եմ գործել։

Ուրեմն՝ հարսանիքիս օրն էր։ Էդ օրը շատ էի լարվել, որ ամեն բան մեր պլանավորածով գնա։ Շատ էի ուզում, որ մեր կյանքի էդ կարևոր օրը հանկար մի վեճ, կռիվ չլինի, մի պլանավորած բան չհետաձգվի։ Տենց լարված անցկացնում էինք էդ օրը, անընդհատ զանգեր էի ստանում, պատասխանում։ Կինս էլ անընդհատ ասում էր, որ իզուր էդքան բանը իմ վրա վերցրի, դժգոհում էր, որ ուրախ չեմ։

Մի խոսքով՝ էդպես տանջված հասանք հարսանյաց սրահ։ Մեկ էլ տեսնեմ՝ կինս չկա։ Գնացի միջանցք, տեսնեմ՝ անկյունում կանգնած է եղբորս հետ, ինչ-որ բաներ է փսփսում։ Վայ, ոնց նեղվեցի էդ տեսարանից, ինձ ահավոր դավաճանված էի զգում։ Ասեցի՝ հեսա կտեսնեք՝ ինչ կանեմ, գնացի հետ սրահ, հյուրերին ասեցի՝ հարսանիք չի լինելու, գնացեք, ես բաժանվում եմ էս պատճառով։

-Իրականում ինչի համար որ էս ողբայր կոչվածս բաժանվում է, ընդամենն այն է, որ ես ու նրա կինը ուղևորություն ենք գնել նրանից գաղտնի, որ անակնկալ անենք իրեն ու մեր նորապսակներին ուղարկենք Դուբայ՝ հանգստանալու։ Ախպեր ջան, բաժանվիր, ապրես։

ՆԵնց ամաչեցի, գետինը մտա ամոթից։ Հազար անգամ ներողություն եմ խնդրել բարձրախոսով, բայց դե էլ ի՞նչ։ Ամեն ինչ փչացել էր։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Яндекс.Метрика