Ջերմորեն և ի սրտե շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը. Գագիկ Ծառուկյանի աջակիցները շնորհավորել են առաջնորդին՝ ծննդյան օրվա առիթով

Պարո՛ն Ծառուկյան,

Ջերմորեն և ի սրտե շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը:

Օրինակելի մարդ, օրինակելի հայ, ում անմնացորդ նվիրումի շնորհիվ աշխարհի բոլոր անկյուններում ծածանվել է հայոց եռագույնը՝ բոլորիս պարգևելով անփոխանցելի հպարտության զգացում 🇦🇲🇦🇲🇦🇲

Շատ-շատերիս կյանքում Ձեր աջակցությունը, Ձեր մեկնած ձեռքը անփոխարինելի նշանակություն ունի:

Ձեզ մաղթում ենք երկար տարիների կյանք՝ շրջապատված Ձեր գեղեցիկ ընտանիքով, երեխաներով և թոռնիկներով:

Թո՛ղ մեր երկրին նվիրումի Ձեր օրինակը վարակիչ լինի և ուղի հանդիսանա շատերի համար:

Կրկին ընդունեք մեր ջերմագույն շնորհավորանքները…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Яндекс.Метрика