Վարդանը հղի ընկերուհուն բերել էր ծնողների հետ ծանոթացնելու. ահա թե ինչպես ծնողներն արձագանքեցին այս ամենին

Վարդանը տան միակ երեխան էր: Նրա ծնողները՝ Ալիսան ու Հովհաննեսը, իրենց ամբողջ կյանքը նվիրել էին Վարդանին ու ամեն բան արել, որ տղան ոչ մի բանի կարիք չունենար:

Վարդանը 25 տարեկան էր ու մասնագիտությամբ ծրագրավորող էր: Վարդանը ծնողներին պատմել էր, որ ընկորուհի ունի ու իրար շատ են սիրոմ, իսկ ծնողներն էլ անհամբեր սպասում էին, թե ի վերջո երբ են տեսնելու իրենց այդքան սպասված ապագա հարսիկին:

Եկավ սպասված օրը: Տիկին Ալիսան պատրաստություն էր տեսել, համեղ ուտեստներ պատրաստել ու պատրաստ էր ապագա հարսիկին դիմավորելու: Դռան զանգը հնչեց ու դուռը բացելուց հետո Վարդանի ծնողները շոկի ենթարկվեցին: Լիլին՝ ապագա հարսիկը, հղի էր ու արդեն բավականին կլորիկացած փորիկով:

Լիլին ու Վարդանը եկան տուն բայց տիկին Ալիսան ու պարոն Հովհաննեսը պապանձված էին, նրանք ոչինչ չգիտեին այս ամենի մասին ու միանգամից տեսնում են հղի Լիլիին:Ծնողներն ինչքան էլ փորձում էին ցույց չտալ ոչինչ, միևնույն է չէր ստացվում:

Լիլիի գնալուց հետո ծնողները Վարդանի հետ վիճեցին, որ իրենց ոչինչ չէր ասել այդ ամենի մասին, հետո ասացին՝ ինչ իմանանք, թե իրականում ում երեխային է իր սրտի տակ կրում Լիլին: Վարդանը դուրս եկավ տնից ու երկու օր տուն չէկավ, քանի որ շատ վատ էր զգում իրեն ծնողների հետ խոսաքցությունից հետո:

Ի վերջո անցավ ևս մի քանի ամիս, երեխան ծնվեց ու ծնողները ընդունեցին թե՛ Լիլիին, թե՛ երեխային, քանի որ այլ տարբերակ չունեին, իրենց տղան սիրում էր Լիլիին: Հիմա արդեն Լիլին երկրորդ երեխային է սպասում, իսկ պապիկն ու տատիկը գժի նման սիրում են իրենց թոռնիկին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Яндекс.Метрика