Տղես ինձ ծերանոց տարավ, բայց երկու ամսից՝ դարակիցս էս թուղթը գտնելուց հետո էկավ, ձեռքերս համբուրելով ուզեց տանի հետ․ Արդեն ուշ ա, բալե՛ս, ինչքան էլ սիրեմ, չեմ գա

Տղաս ինձ սիրում էր ու շատ լավ էր վերաբերվում ինձ, մինչև որ հարսս չեկավ, չհայտնվեց մեր կյանքում ու չխառնեց ամեն բան։ Ասեմ նաև, որ սկզբում նա էլ ինձ լավ էր վերաբերվում, սակայն հետո ինչ- որ տրամադրվածությամբ որոշեց, որ էլ հետս շփվել չի ցանկանում։

Էն անգամ էլ տղայիս նենց էր իմ դեմ տրամադրել, որ տղես ասեց՝ վեր կաց, տանում եմ քեզ ծերանոց։ Լուռ համաձայնեցի, քանի որ չէի ցանկանում նեղություն տալ։ Վեր կացանք, տղաս ինձ էնտեղ տարավ, սկսեցի էնտեղ ապրել։ Մի քանի ամիս չանցած՝ լուր եկավ, թե ինձ տեսակցողներ են եկել։ Գնացի՝ տեսնեմ՝ ով է, տեսա, որ տղաս է եկել։ Գրկեց ինձ, ձեռքերս համբուրեց ու ասաց, որ ինձ տուն է տանում։

Ձեռքին մի թուղթ էր՝ իմ կտակը, որում գրել էի, որ երկու բնակարաններս կտամ որդուս այն պայմանով, եթե ինձ մինչև կյանքիս վերջը պահի։ Փաստորեն գտել էր դարակիցս ու հասկացել՝ ինչ մեծ սխալ է գործել։

Չէ, բալե՛ս, մեկ է, ինչքան էլ սիրում եմ, չեմ գա, անցան լավ ժամանակները։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Яндекс.Метрика